Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Էրդողանը անոնսավորում է Սիրիայի մասնատումը

Էրդողանը անոնսավորում է Սիրիայի մասնատումը
15.12.2024 | 07:47

Սաքարիա նահանգում ունեցած իր ելույթում Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության նախկին նահագները պետք է վերադառնան Թուրքիայի կազմ: Նրա խոսքով պետք է վերանայվեն Առաջին աշխարհամարտի արդյունքները: «Քաղաքները, որոնք մենք անվանում են Հալեպ, Իդլիբ և Ռաքա կդառնան մեր նահանգները»-նշել է նա: Էրդողանի այսպիսի ելույթից ելնելով, ինչպես և սպասելի էր կարելի է փաստել, որ միասնական Սիրիայի մասին պետք է մոռանալ: Դամասկոսի անկումից հետո սկսվում է Սիրիայի մասնատման վերջնական արարը: Ասադի ռեժիմը, լավն էր թե վատն էր, հարցի երկրորդական կողմն է: Ասադի վարչակարգի օրոք տարածաշրջանում կար կայունության հաստատման փխրուն հույս: Հիմա սկսվում է իրական դժոխքը, որովհետև մասնատված Սիրիան լինելու է կրոնական, ազգային, էթնիկ պատկանելիությունից բխող անվերջ զինված հակամարտությունների թատերաբեմ, որտեղ յուրաքանչյուր սուբյեկտ` Քրդերից սկսած հրեաներով թուրքերով վերջացրած փորձելու է իր բաժինը չտալ ուրիշին: Ժամանակին մի ուսանող ունեի Իրաքից, ով ինձ ասում էր, որ Սադամի անկման ժամանակ Բաղդադի փողոցներում ժողովուրդը ցնծում էր, իսկ հետո տարիներ անց նույն այդ ժողովուրդը կարոտով էր հիշում Սադամի տարիները:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2609

Մեկնաբանություններ